
Առանց արևմտյան ինքնաթիռների՝ Ռուսաստանի Դաշնությունն առավելություն ունի երկնքում, սակայն Զելենսկին հույս է հայտնել, որ ապագայում դա հնարավոր կլինի շտկել «կործանիչների կոալիցիայի» շնորհիվ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Քիշնեւում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի մամուլի ասուլիսին։
«Մենք չունենք ժամանակակից կործանիչներ, ուստի Ռուսաստանի Դաշնությունն առավելություն ունի երկնքում։ Ես շնորհակալ եմ գործընկերներին, որ նրանք լսեցին մեզ։ Մենք երկար խոսել ենք, ոմանց վրա ճնշում ենք գործադրել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին վստահեցրել է, որ մեծ թվով երկրներ արդեն պատրաստ են Ուկրաինային կործանիչներ տրամադրել։
Նա հավելել է, որ մինչ ժամանակակից արևմտյան կործանիչներ ստանալը Կիևին անհրաժեշտ են Patriot հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր։