News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում հեղուկացված բնական գազի ներմուծումն անցած ամիս կրճատվել է՝ հասնելով 20 տարվա ընթացքում նվազագույնին, քանի որ էներգիայի խնայողության եւ միջուկային էներգետիկայի խթանման ջանքերը նվազեցրել են հանածո վառելիքի պահանջմունքը, տեղեկացրել է Bloomberg-ը։

Մատակարարումները կրճատվել են՝ մայիսին հասնելով 4 մլն տոննայի, ինչը մոտ 30 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ եւ ամենացածր ցուցանիշն է 2002-ից ի վեր, վկայում են կառավարության տվյալները։ Գազի պաշարները Ճապոնիայի պահեստարաններում այնքան մեծ են, որ ներմուծողներն առաջարկել են խմբաքանակներ վաճառել անցած ամիս։

Ճապոնիայի կառավարությունը դիմել է տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին էներգիան խնայելու կոչով՝ այն բանից հետո, երբ անցած տարվա էներգետիկ ճգնաժամը հանգեցրել էր էներգահամակարգի ծանրաբեռնվածության, էլեկտրանէներգիայի անջատումների հավանականության եւ կոմունալ ծառայությունների հաշիվների ավելացման։ Վերջին ամիսներին ՀԲԳ եւ ածխի գների իջեցումը եւս օգնել է վառելիքի ներմուծման ծախսերի կրճատմանը էլեկտրաէներգիայի ազգային արտադրողների համար եւ թուլացրել էլեկտրաէներգիայի գների ճնշումը։

Ճապոնիայում ՀԲԳ մատակարարումների կրճատումն օգնում է մեղմել վառելիքի գլոբալ դեֆիցիտը՝ գինն իջեցնելով վերջին երկու տարում ամենացածր մակարդակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազով հարուստ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կոչերն աճում են՝ էթնիկ զտումների մտավախությունների պատճառով.Politico
Չորեքշաբթի օրը Ադրբեջանը փաստացի հարկադրեց կապիտուլյացիայի ենթարկվել անջատողական...
Bloomberg. Աշխարհի նավթավերամշակման գործարաններն անզոր են բավարար քանակությամբ դիզելային վառելիք արտադրել
Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը փակել են անմշակ նավթի արտադրման ծորակները․․․
Իրանը 20 օրից շահագործման կհանձնի ավելի քան 450 կմ երկարությամբ նավթամուղը երկրի հարավում
Քերմանի հարավից խողովակաշարը կձգվի մինչև Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ռազավի Խորասան...
Բայրաքթար․ Թուրքիան առաջիկա տարիներին Ռուսաստանից գազի ավելի խելամիտ գներ է ակնկալում
Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիան 38 մլրդ դոլար է վճարել գազի ներկրման համար, իսկ 40 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին․․․
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0,9 տոկոսով ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 94,54 դոլարի․․․
Բայրաքթար․ Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը
Թուրքիան ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ քննարկում է Սեւ ծովի ափին գտնվող Սինոպ շրջանում երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը․․․
Ամենաշատ