
Թբիլիսիում եւ Բաթումում համերգներ չեն լինի, գրել է լրագրող, գրող, երգիծաբան Վիկտոր Շենդերովիչն այն բանից հետո, երբ նախօրեին նրան թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Շենդերովիչը Թել Ավիվից Թբիլիսի է ժամանել իսրայելական անձնագրով եւ նրան առանց բացատրության հետ են ուղարկել։ Հունիսի 2-ին Թբիլիսիում նախատեսված էր նրա ստեղծագործական երեկոն ՝ «Մեկ Շենդերովիչի թատրոն» ծրագրով, հունիսի 4-ին՝ Բաթումում՝ «Տեքստեր եւ զրույցներ» համերգը։
«Համերգն առանց բացատրության չեղարկվել է վրացական ՆԳՆ-ի կողմից։ Վրաստանը պաշտպանել են ինձնից, կեցցեք։
Ես չեմ համարձակվի Իվանիշվիլիի ժամանակվա Վրաստանն անվանել պուտինյան գավառ, բայց աշխատանքն այդ ուղղությամբ է տարվում, ճի՞շտ չէ։
…2006 թվականին, հակավրացական խայտառակ արշավի եւ արտաքսումների թեժ շրջանում, ես հարյուրավոր մոսկվացիների հետ գնում էի Պուշկինի հրապարակ ցույցի՝ «Ես վրացի եմ» կրծքանշանով․․․ինչպես պարզվում է իմ արտաքսումից (Թբիլիսիից), ես լիարժեք վրացի չեմ։
Ծիծաղելի է ստացվում», - գրել է Շենդերովիչը։