News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Կանանց աջակցման կենտրոնի հայտարարություն է տարածել Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

հայտարարությունում ասվում է. «Երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է  ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։

Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝  հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու և համագործակցության հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի հետ։

Կանանց աջակցման կենտրոնը, որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ բազմամյա աշխատանքային փորձ ունեցող կառույց, որը մշտապես խրախուսում է ընտանեկան բռնության ենթարկվող անձանց  դիմել ոստիկանություն և ստանալ պաշտպանություն, խստորեն դատապարտում է ոստիկանության պաշտոնյայի կողմից նման անընդուների գործողությունը։

Այս դեպքն ու դրա ոչ բավարար դատապարտումը խաթարում են իրավապահ մարմնի նկատմամբ հասարակության վստահությունը, և զրոյացնում տարիներ շարունակ  բռնության հաղթահարման,  հասարակության շրջանում բռնության անթույլատրելիության ուղղությամբ ներդրված ջանքերը։ Միաժամանակ գտնում ենք, որ  Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը և քրեական վարույթ չհարուցելու մասին որոշումը  համարժեք չեն նրա կատարած գործողությանը։

Ուստի, պատկան մարմիններից պահանջում ենք․

Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, այդ քայլով հստակորեն ամրագրելով այն ուղերձը, որ բռնության մշակույթը իրավապահ համակարգում արմատախիլ է արվում։

Քրեական վարույթ հարուցել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ՝ իրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանաի քննություն։

Կոչ ենք անաում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ և պահանջել, որպեսզի բռնություն գործադրած ոստիկանության պաշտոնյան ենթարկվի խստագույն պատասխանատվության՝ երկրում անպատժելիության մթնոլորտի հաղթահարման և բռնության դրսևորումների բացառման նպապտակով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ