News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Խալիսկո նահանգի դատախազությունը հայտնել է, որ Գվադալախարայի մերձակայքում գտնվող ձորում հայտնաբերվել է մարդկային մնացորդներով 45 պարկ, որոնք բնութագրերով համապատասխանում են զանգերի կենտրոնի անհետ կորած յոթ աշխատակիցներին, հաղորդում է CNN-ը։

Հաղորդվել էր, որ Մեքսիկայի արեւմուտքում՝ Գվադալախարայի շրջանում մայիսի 20-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում անհետ կորել են զանգերի կենտրոնի յոթ աշխատակիցներ:

Խալիսկոյի նահանգի դատախազ Լուիս Խոակին Մենդես Ռուիսն ասել է, որ իրենք մարդկային մնացորդներով պարկեր են հայտնաբերել ավտոկայանատեղիում:

Դատաբժշկական փորձագետները դեռ պետք է պարզեն զոհերի թիվը եւ նրանց ինքնությունները։

Խալիսկոյի դատաբժշկական ինստիտուտը աշխատում է անհետ կորածների ընտանիքների հետ՝ պարզելու համար զոհերի ինքնությունը:

Մեքսիկան մտահոգված է անհետացումների մեծ թվով. ավելի քան 100,000 մեքսիկացիներ եւ միգրանտներ դեռեւս անհետ կորած են համարվում։

Առեւանգումները եւ մարդկային առեւտուրը նույնպես Մեքսիկայի որոշ մասերում արտասովոր երեւույթ չէ, հատկապես սահմանամերձ շրջաններում, իսկ Մեքսիկայում սպանությունների ընդհանուր մակարդակն աշխարհում ամենաբարձրերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ