News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Լիզինգ Էքսպո 2023» եռօրյա ցուցահանդեսը, որին 100 ընկերություն է մասնակցում, այդ թվում՝ ոլորտի հնաբնակներից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, որն այս տարվա հունվարին լիզինգի հատուկ ստորաբաժանում է ստեղծել և առաջարկում է լիզինգային պայմանագիր՝ սկսած 5% կանխավճարով։

Բանկի կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավարի տեղակալ Վահան Ղարիբյանն ասում է, որ բանկն ընդլայնում է իր լիզինգային պորտֆելը՝ առաջարկելով ավելի մրցունակ փաթեթներ, քանի որ շուկայում այս ֆինանսական գործիքի պահանջարկը գնալով աճում է։ Դրան մեծապես նպաստում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ծրագիրը։

«Բանկը մաս է կազմում տնտեսության արդիականացման ծրագրի, որի շրջանակում լիզինգառուները, դիմելով բանկ, կարող են ստանալ լիզինգային գործիքներ, եւ պետության կողմից սուբսիդավորվել լիզինգի տոկոսադրույքի մինչև 10%-ի չափով, ինչը պետական եւ մասնավոր հատվածի շատ կարևոր համագործակցություն է»,- ասում է նա։

Երևանի Մարզահամերգային համալիրում անցկացվող ցուցահանդեսին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ներկայացել է հատուկ, շահավետ առաջարկով. «Երեք օրերի ընթացքում բանկի տաղավարում հնարավոր կլինի ձեւակերպել լիզինգային պայմանագիր սկսած 5% կանխավճարով»,- նշում է նա։

Վահան Ղարիբյանը պարզաբանում է, որ ի տարբերություն վարկի՝ լիզինգի դեպքում լրացուցիչ գրավադրման կարիք չկա. հաճախորդը տնօրինում է լիզինգի առարկան եւ լիզինգի ժամկետի ավարտից հետո դրա սեփականության իրավունքը փոխանցվում է նրան։

Բանկի կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավարի տեղակալի խոսքով՝ այս ցուցահանդեսին մասնակցությունը կարևոր է, քանզի այն գործարար նոր կապեր ստեղծելու հնարավորություն է ընձեռում։

«Այնքանով է կարևոր, որ մենք առիթ ենք ստեղծում հանդիպել ու գործարար հարաբերություններ ստեղծել տարբեր տնտեսվարողների հետ, ինչպես լիզինգառուների, այնպես էլ մատակարար կազմակերպությունների հետ։ Նմանատիպ համագործակցության շնորհիվ էքսպոյի ընթացքում շահավետ համագործակցություն կարող ենք ունենալ»,- ասում է Վահան Ղարիբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը
Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը...
Հայտնաբերվել են հուշանվերային «թղթադրամներ», որոնք նմանակում են ԿԲ-ի թողարկած նոր սերնդի թղթադրամներին
Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով…
Թուրքական լիրայի փոխարժեքը նորից իջնում է
Երկուշաբթի առավոտյան մեկ դոլարը վաճառվում է 27 լիրայով...
ՌԴ ԿԲ-ն առանցքային տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 13%
ԿԲ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին...
Ֆասթ Բանկը՝ «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 40 տարեկան է...
Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Travel Off Path պարբերականն օրերս հրապարակել է տեղեկատվություն Եվրոպայում աշնանային ծովափնյա հանգստի սիրահարների համար...
Ամենաշատ