Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի կառավարությունից, ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:
Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց:



























