
Հունգարական MVM CEEenergy էներգետիկ ընկերությունը և ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունգարիան մինչև 2023 թվականի վերջ կստանա 100 մլն խմ գազ։
Նրա խոսքով` երկարաժամկետ հեռանկարում մատակարարումների ծավալը կավելացվի տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ։