
Ռուսաստանի և Իրանի հյուսիսում գտնվող այլ երկրների հետ առևտրական աճող կապերի պայմաններում Իրանն առնվազն 15 նավով կհամալրի Կասպից ծովում իր առևտրային նավատորմը, տեղեկացնում է Mehr-ը։
«Հաշվի առնելով, որ հյուսիսում հարևան երկրների հետ առևտրի ծավալն աճում է, տրանսպորտի նախարարության համար առաջնահերթություն է Կասպից ծովում նավատորմի մեծացումը և թողունակության ավելացումը»,- ասել է Իրանի նավահանգստային և ծովային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սաֆայեին։
Նա նշել է, որ Կասպից ծովում Իրանի առևտրային նավատորմը մոտ ապագայում էլ ավելի կմեծանա Վոլգայից եկող նավերի հաշվին։