News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողների երկօրյա հանդիպումը ավարտվել է անցյալ շաբաթավերջին Վիեննայում։ Շաբաթ օրը կայացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նիստը, իսկ կիրակի ՕՊԵԿ+ դաշինքի մասնակից երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, որոշել են նավթի արդյունահանման հետագա պլանը։ Արդյունքում, ՕՊԵԿ+-ը որոշել է արտադրության պարամետրերը մինչև 2024 թվականի վերջը։

2022 թվականի հոկտեմբերին Վիեննայում կայացած վերջին դեմառդեմ հանդիպման ժամանակ ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են կրճատել արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով (բ/օր) մինչև 2023 թվականի վերջը։ Ի հավելումն այս սահմանափակումների, ՕՊԵԿ+-ի որոշ երկրներ ապրիլին հայտարարեցին նավթի արդյունահանման կամավոր կրճատման մասին մայիսից մինչև տարեվերջ՝ ընդհանուր առմամբ մոտ 1,66 մլն բար/օր՝ հաշվի առնելով Ռուսաստանի մասնաբաժինը, որը դեռ մարտից սկսել է արդյունահանումը կրճատել 500 հազար բ/օր:

Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ