News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին կարող են զրկել Դումայի մի շարք պաշտոններից եւ հեռացնել «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից՝ ուկրաինական պատերազմի մասին իր արտահայտությունների համար, որոնցում նա կասկած է հայտնել, այսպես կոչված, հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով աղբյուրներին։

Նշվում է, որ արված հայտարարություններից հետո հունիսի 1-ին «Եդինայա Ռոսիայում» խորհրդակցություններ են սկսվել։ Քննարկվող գործողությունների տարբերակների թվում են Զատուլինին Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից զրկելը եւ խմբակցության շարքերից հեռացնելը։ Զատուլինին մանդատից զրկվելու վտանգ չի սպառնում, նա «Եդինայա Ռոսիայի» անդամ չէ եւ ընտրվել է միամանդատ ընտրատարածքից։

Զատուլինը հանդես է եկել հայտարարություններով, որոնք լայնորեն տարածվել են սոցցանցերով եւ տելեգրամյան ալիքներով։ Նա նշել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված այսպես կոչված հատուկ գործողության 4 նպատակներից ոչ մեկը չի իրականացել։

«Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Դուք բոլորդ հիշում եք՝ նացիզմի վերացում, ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն եւ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանություն... Այս կետերից ո՞ր հարցում ենք մենք արդյունքի հասել մինչ օրս: Ոչ մի։ Ավելին, դրանց մի մասը դադարել է որեւէ նշանակություն ունենալ»,- մասնավորապես, ասել է պատգամավորը։Նրա կարծիքով, մասնավորապես, դադարել է որեւէ  նշանակություն ունենալ Ուկրաինայի չեզոքության պահանջը, որին հնարավոր չէ հասնել, եթե ուկրաինական պետությունը շարունակի գոյություն ունենալ։ Եվ այն, վստահ է Զատուլինը, կշարունակի գոյություն ունենալ, քանի որ «ուժերը բավարար չեն դա հաղթահարելու համար՝ այն աջակցության դեպքում, որը նրանք ստանում են»։

Զատուլինի խոսքով՝ ծրագիրը, որն ունեին Ռուսաստանի իշխանությունները պատերազմի սկզբում, ակնհայտորեն ձախողվեց։ Նրա կարծիքով՝ ծրագիրը կայանում էր նրանում, որ «մեր ուժային գործողություններից հետո բավական արագ ուկրաինական պետությունը փլուզվում է, եւ առանց լուրջ կորուստների հաջողվում է հասնել նրան, ինչին չէր հաջողվում հասնել ութ տարի, երբ փորձում էինք իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները»։ Ես հիմա չեմ ուզում հաշիվներ մաքրել այն մարդկանց հետ, ովքեր դա այդպես են ձեւակերպել, բայց ամեն դեպքում բոլորի համար ակնհայտ է, որ այն չի հաջողվել»,- ասել է Զատուլինը։

Զատուլինը նաեւ  նշել է, որ Ռուսաստանը նույնիսկ ի վիճակի չէ կատարել ուկրաինական չորս շրջանների անեքսիայի մասին սեփական որոշումը. «Մենք այդպես էլ չմտանք Զապորոժիե քաղաք, իսկ Խերսոն քաղաքը մենք թողեցինք»։

Երկուշաբթի Զատուլինը «Խոսում է  Մոսկվան» ռադիոկայանին ասել է, որ ոչինչ չգիտի հակամարտության մասին եւ ենթադրել է, որ իր խոսքերը կարող էին հանել համատեքստից։ Միաժամանակ նա հաստատել է, որ ասել է, որ հատուկ գործողության  նպատակներն այս պահին չեն իրականացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանից առգրաված ավելի քան 1 միլիոն փամփուշտ
Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է
CNN. ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Իրանից առգրաված զենքն ու զինամթերքը
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը այս քայլի մասին կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
Ամենաշատ