News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի հատուկ ծառայությունները ձեբակալել են պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու, տեղեկացրել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունում (ԱԱՊԿ)։

«Կալանավորվել են մարդիկ, որոնք պլանավորում էին կազմակերպել զանգվածային անկարգություններ եւ անհնազանդության ակցիաներ՝ իշխանության բռնի զավթման նպատակով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ դավադիրների խմբում ավելի քան 100 մարդ է եղել։ Երկուշաբթի նրանցից ավելի քան երեսունը ձերբակալվել է եւ արդեն խոստովանական ցուցմունքներ տվել։

Քննության վարկածով՝ հիմնական կազմակերպիչը եւ գաղափարական ոգեշնչողը քաղաքացիական ակտիվիստ, «Էլդիկ Կենեշ» («Ժողովրդական խորհուրդ») Н.Р.С. քաղաքական կուսակցության նախագահ Ռոզա Նուրմատովան է (կառավարության սոցիալական բաժնի նախկին վարիչ)։

«Նշված հանցավոր խումբը մեկ տարի շարունակ իրականացրել է իր շարքերը կողմնակիցներով համալրելու եւ առավել դժգոհ քաղաքացիներին հավաքագրելու նպատակաուղղված աշխատանք ամբողջ երկրի տարածքում։ Н.Р.С.-ի ղեկավարությամբ մշտապես իրականացվել են գաղտնի հանդիպումներ՝ ուղղված ներգրավված անձանց գաղափարական մշակմանը պետական կառույցների դեմ, քննարկվել են իշխանության բռնի զավթման պլաններ»,- նշել են մամուլի ծառայությունում։

Պետկոմիտեի տվյալներով՝ առաջիկայում «սպասվում էր, որ օտարերկրյա աղբյուրներից զգալի դրրամական միջոցներ կգան կազմակերպչական հարցերի ֆինանսավորման եւ հիմնական ֆունկցիոներներին պարգեւատրելու համար»։

«Իրենց հանցավոր  մտադրությունների ակտիվ փուլը դավադիրները ենթադրում էին սկսել հանրության շրջանում ինչ-որ առիթով դժգոհության ծավալումից անմիջապես հետո»,- ընդգծել են ԱԱՊԿ-ում։

Նշվել է, որ բոլոր ձերբակալվածները ԱԱՊԿ քննչական մեկուսարանում են, քննությունը պարզում է մյուս հանցակիցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ