News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հնագույն առասպելն իրական հիմք ունի․ գերմանացի հետազոտողները հայտնաբերել են միջնադարյան Ռունգհոլտ քաղաքի տեղը։ Ըստ առասպելի՝ 1362 թվականին բնակչության մեղքերի համար մեկ գիշերվա ընթացքում այն ամբողջությամբ ջրի տակ է անցել։

Գուտենբերգի համալսարանի կայքի փոխանցմամբ՝ փորձագետները քարտեզագրել են Հյուսիսային ծովի ափամերձ շրջանների գերմանական ջրատարածությունը։ Այնուհետեւ կիրառել են ծովի մակերեւույթի սկանավորման մի շարք ժամանակակից մեթոդներ։ Ծովի հատակից հողի նմուշներ են վերցրել եւ հետազոտել:

Զյուդֆալ կղզու մոտ հայտնաբերվել է միջնադարյան բլուրների՝ արհեստական գերեզմանաթմբերի շղթա։ Այս բլուրների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ երկու կիլոմետր, իսկ միջնադարյան բնակավայրի մակերեսը մոտ 10 քառակուսի կիլոմետր։ Գերեզմանաթմբերից մեկը բացահայտել է իր պարունակության գաղտնիքը. այնտեղ թաքնված է եղել 40-15 մ երկարությամբ եկեղեցու հիմքը:

Բացի եկեղեցուց, հնագետները ծովի խորքերում հայտնաբերել են ջրահեռացման համակարգերի ցանց, ծովային ամբարտակ եւ մի քանի այլ շինությունների մնացորդներ, այդ թվում՝ մի քանի փոքր եկեղեցիներ: Փորձագետները եզրակացրել են, որ դրանք իսկապես միջնադարյան Ռունգհոլտ քաղաքի  մնացորդներն են։

Թե ինչ տեղի է ունեցել իրականում, դեռ առեղծված է: Ամենայն հավանականությամբ, ուժեղ փոթորիկը քշել է ամբարտակը, եւ քաղաքը հայտնվել է ջրի տակ։ Ինչ վերաբերում է առասպելին, ապա այն պատմում է բնակավայրի բնակիչների, հատկապես այն ժամանակվա «ոսկե երիտասարդության» բարոյազրկության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ