
Թուրքիայի հետախուզության նոր ղեկավար Իբրահիմ Կալինի մասնակցությամբ հուլիսի 6-ին Ստամբուլում նախատեսված համերգը չեղարկվել է, սակայն հոկտեմբերին կայանալիք համերգի տոսմերը դեռ վաճառվում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կալինը ձայնագրել է մի քանի սինգլներ, նա երգում եւ նվագում է սազի վրա։ 2022 թվականի հոկտեմբերին Կալինը համերգ էր տվել ժողովրդական երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում՝ ելույթ ունենալով եւս երեք երաժիշտների հետ։
Հուլիսի 6-ին Կալինը պետք է ելույթ ունենար նույն երաժիշտների հետ Ստամբուլի բացօթյա հարթակում: Սակայն երեքշաբթի օրվա դրությամբ միջոցառման մասին տեղեկատվությունը մնացել է միայն կազմակերպչի եւ տոմսերի օպերատորների կայքում՝ առանց տոմսեր գնելու հնարավորության։