
Հնդկաստանում երիտասարդ ամուսնական զույգը մահացել է սրտի կաթվածից։ Դա տեղի է ունեցել նրանց հարսանիքից անմիջապես հետո, գրում է India Today-ը։
Տոնակատարությունից հետո 22-ամյա Պրատապ Յադավը և նրա 20-ամյա կինը՝ Պուշպան, որոշել են առանձնանալ իրենց սենյակում, սակայն առավոտյան հարազատները նրանց մահացած են գտել։ Նորապսակների դիերը հայտնաբերվել են նրանց ննջարանում։
Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ երկու երիտասարդների մահվան պատճառը սրտի կանգն է։ Ավելի ուշ եզրակացությունը հաստատել է ոստիկանությունը, որը քրեական գործ չի հարուցել՝ դա համարելով դժբախտ պատահար։ Մասնագետները ենթադրել են, որ ամուսինների մոտ սրտի կաթվածը կարող էր առաջանալ սենյակում բարձր ջերմության և խցկվածության պատճառով:
Ոստիկանությունում նշել են, որ մահացածների ընտանիքները միմյանց նկատմամբ պահանջներ չունեն և կարծում են, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։