News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա պես այս տարի եւս դիմորդները ավելի շատ հանձնելու են անգլերեն առարկայից քննություններ. այդ թիվը կազմում է 5491: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Եթե համեմատենք նախորդ տարվա թվերի հետ, կարող եմ ասել, որ համարյա չի փոխվել: Հունվարին տեղի ունեցած միասնական քննությունների առաջին փուլում անգլերենից քննություն հանձնել է 3080 հոգի»,-ասաց Նասիբյանը՝ նկատելով, որ ոչ բոլոր մարզերում է այդպես, որ անգլերեն քննություն հանձնողների թիվը ամենաշատը լինի: Օրինակ, Գեղարքունիքի մարզում «հայոց լեզու» հանձնողների թիվն ավելի շատը է, քան «անգլերեն» հանձնողների թիվը, նույնը նաեւ Լոռիում, Տավուշում, Շիրակում, Վայոց Ձորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ