News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտել է հատուկջոկատայինների երկու գումարտակի առաքումը Կոսովո Հյուսիսատլանտյան դաշինքի խնդրանքով, տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։

«Թուրքիայի ՌՕՈւ A-400M ինքնաթիռները հաջողությամբ ավարտել են երկրորդ եւ երրորդ խմբային թռիչքները կոմանդոսների 65-րդ մեքենայացված հետեւակային բրգադի գումարտակի տեղակայման շրջանակում, որը ծառայություն է իրականացնելու Կոսովոյում»,- ասել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում։

Ավելի վաղ Եվրամիության Արեւմտյան Բալկանների գծով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Գաբրիել Էսկոբարը Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիին մտահոգություն էին հայտնել երկրամասի հյուսիսում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ անհապաղ լիցքաթափման կոչ էին արել։ Նրանք Պրիշտինային կոչ էին արել ընտրություններ անցկացնել Կոսովոյի հյուսիսային ինքնակառավարման մարմիններում՝ կոսովցի սերբերի մասնակցությամբ, ինչպես նաեւ առաջարկել էին վերադառնալ երկխոսության տարածաշրջանում իրադրությունը կարգավորելու վերաբերյալ։

Սերբ բնակչությունը եւ սերբական կուսակցություններն ապրիլի 23-ին բոյկոտել էին տեղական այդ մասնակի ընտրությունները Կոսովոյի հյուսիսում, ինչը հանգեցրել է ալբանացի թեկնածուների հաղթանակին։ Նրանց մուտքը վարչական շենքեր առաջ էր բերել բողոքներ եւ բռնության բռնկում մայիսի 29-ին, որոնց հետեւանքով վիրավորվել է մոտ 100 մարդ։ Բախումներից հետո ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայությունը Կոսովոյում՝ KFOR առաքելության թվաքանակն ավելացնելով 700 մարդով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ