News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ժամանակ առ ժամանակ մոտարկվում են կարծիքները, մոտեցումները եւ լինում են ընթացքներ, երբ նորից խնդիրներ են առաջանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մասնավորապես, 1975 թվականի քարտեզներով առաջնորդվելու առաջարկը եղել է ռուսական կողմից, ընդունելի է եղել ամերիկյան կողմի համար, հայկական կողմի համար, սակայն ադրբեջանական կողմը չի ընդունում: Թե ինչ հիմնավորումներով չի ընդունում, դա պետք է բացատրի, փաստարկի, որովհետեւ այդպես չէ, որ միայն Ադրբեջանն է որոշում, թե ինչ քարտեզներով պետք է լինի: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է ընդունի այն քարտեզը, որը առաջարկում են երկու գերտերությունները՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ ո՞ր հարցի շուրջ է, որ հնարավոր է եղել համաձայնության գալ, Բագրատյանը պատասխանեց. «Մենք ունենք հաստատագրված սահմաններ Իրանի եւ Թուրքիայի հետ, որոշակի խնդիրներ կան հայ-ադրբեջանական սահմանին եւ սահմանագծում չի իրականացվել հայ-վրացական սահմանին: Բայց քանի որ Վրաստանը բարեկամ երկիր է, դա առաջնահերթ չի: Այս պահին առաջնահերթ է Ադրբեջանի հետ սահմանագծում անելը եւ ավարտելը: 1975 թվականի քարտեզները բավականին արտահայտում են իրավիճակը, թեեւ ՔՊ խմբակցությունում կար նաեւ առաջարկ ավելի վաղ շրջանի քարտեզ ընդունել»:

Պատգամավորը համաձայնեց, որ սահմանազատման հարցերում են Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները նույնական. «Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է դրվի դելիմիտացիան եւ այս իմաստով բանակցում են հենց սահմանների  ճշգրտության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. Մամիջանյան
Ես շատ կերազեի, որ հնարավորություն ունենայի այս պահին ասելու, որ Արմեն Աշոտյանը եւ բոլոր մյուս ընդդիմադիրները խոսում են այս խմբակի հակաարցախյան…
Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի
Ներկայիս սահմանները չեն կարող փոխվել...
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը…
Պապիկյանը Տոյվո Կլաարիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է…
Հաջորդ քայլը Բաքու-Սյունիք. Ադրբեջանում քննարկում են «վերադարձի» ծրագրերը
Ինչպես հայտնում է APA-ն, միջոցառումը կներառի «կարծիքների փոխանակում ներկայիս Հայաստանից...
Բաքվի ներկայացրած «խաղաղության համաձայնագրի» նախագիծը բաղկացած է հինգ կետից
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը․․․
Ամենաշատ