
Աֆղանստանի արևմուտքում գտնվող տարրական կրոնական դպրոցի առնվազն 40 աշակերտ տուժել է խմելու ջրի զանգվածային թունավորումից։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները, տուժածներից մի քանիսին հոսպիտալացում է պահանջվել։ Թե կոնկրետ ինչն է հանգեցրել ջրի թունավորությանը, դեռևս հայտնի չէ:
Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը:
Այս միջադեպը Աֆղանստանում աշակերտուհիների զանգվածային թունավորման առաջին դեպքը չէ։ Այսպես, հունիսի 4-ին TOLO News հեռուստաալիքը, վկայակոչելով Սարի Պուլ նահանգի (երկրի հյուսիս) կրթության վարչության ղեկավարին, հայտնել է առնվազն 77 աղջկա թունավորվման մասին։