News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները դեռ լիարժեք տեղեկություն չունի այն մասին, թե ինչն է հանգեցրել Ուկրաինայի հարավում Կախովի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզմանը, չորեքշաբթի հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ամենօրյա ճեպազրույցում Վեդանտ Փատելն ասել է, որ պետդեպարտամենտը  լրիվ տեղեկություն կներկայացնի այն ժամանակ, երբ դա հնարավոր լինի։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է Փատելը, անվիճելի փաստ է այն, որ մոտ 16 հազար բնակիչներ Նովայա Կախովկայի հարակից շրջաններից բախվել են աղետի եւ կարող են դառնալ հեղեղումների զոհ, մոտ 20 հազար մարդ էլ վերաբնակեցման կարիք ունի։

Ամբարտակի փլուզումը եւ դրան հաջորդած հեղեղումները լուրջ վտանգներ են ստեղծել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համար եւ սպառնալիքի տակ դրել Ուկրաինայի հարավի, ներառյալ Ղրիմի ջրամատակարարումը, նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք շարունակում ենք սերտ կապ պահպանել ուկրաինական իշխանությունների հետ տեղափոխված քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու հարցում, ինչպես նաեւ շարունակում ենք գնահատել կատարվածը»,- ասել է Փատելը՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում այդ ողբերգությունը Ուկրաինա ռուսական ներխուժման ուղիղ հետեւանքն է։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել մամուլի հրապարակումները, որոնցում հավաստիացվում է, որ Վաշինգտոնն ունի հետախուզական տվյալներ, որոնք նշում են Մոսկվայի հանցակցության մասին։

«Մենք շարունակում ենք աջակցել մեր ուկրաինացի գործընկերներին իրենց տարածքային ամբողջականությունը, իրենց ինքնիշխանությունը եւ իրենց ժողովրդին պաշտպանելու ջանքերում»,- ասել է Փատելը՝ ավելացնելով, որ Վաշինգտոնն ուղիղ աշխատում է Կիեւի հետ՝ տուժած բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Վեդանտ Փատելը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի՝ միջադեպի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ ասելով, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում կշփվի նոր գործընկերոջ՝ Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարարի հետ, բայց կոնկրետ ժամկետ չի նշվել, թե երբ է տեղի ունենալու այդ խոսակցությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օտտավան Կիևին կտրամադրի 35 անօդաչու թռչող սարք, զինամթերք և կօգնի Leopard 2-ի սպասարկման հարցում
Մենք նաև Ուկրաինային կուղարկենք 35 անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցած են բարձր հստակության...
Sky-ը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը Սևաստոպոլին հարվածել են «Storm Shadow» հրթիռներով
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, քաղաքի վրա հարձակման ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգը հինգ հրթիռ է խոցել
NBC. Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ATACMS հրթիռների փոքր խմբաքանակ կտրամադրի
Զենքի մատակարարման որոշման պաշտոնական հրապարակման ժամկետների կամ ամսաթվերի մասին տեղեկություն դեռ չի տրամադրվել
Բորել․ Պետք է խուսափել Չինաստանի, Ռուսաստանի և գլոբալ Հարավի որոշ մասերի դաշինքից
Նա խոստովանել է, որ ինքը «գլոբալ հարավ» եզրույթի երկրպագու չէ, բայց կա մի կազմակերպություն, որը «իրեն  արևմտյան մոդելների այլընտրանքի մաս է համարում»
Հացահատիկի ներկրման շուրջ տարաձայնությունները չեն ազդի Վարշավայի և Կիևի հարաբերությունների վրա. Լեհաստանի նախագահ
Անցյալ շաբաթ Լեհաստանը որոշեց երկարաձգել ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը...
Ակնկալվում է, որ Ուկրաինայի պատերազմը մեծ ազդեցություն կունենա եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Եվրոպան տեսել է էներգակիրների գների աճ, ֆինանսական շուկաներում ցնցումներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ