
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը պետք է շահեկան լինի երկու կողմերին։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «Բելտա» գործակալությունը։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններին, առավել եւս՝ զինված, պետք է վերջ դնել։ Դրանցից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն է։
«Համբերություն եւ հարցի լուծում գտնելու փորձեր, որպեսզի շահեկան լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար»,- ասել է Լուկաշենկոն։