
Ավելի քան տասը նահանգներում նախազգուշացում է տարածվել օդի անբարենպաստ վիճակի մասին. Կանադայի արեւելքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը տարածվել է Նյու Յորքի եւ ամերիկյան այլ քաղաքների վրա, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Կանադայի անտառային հրդեհների դեմ պայքարի միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ այս շաբաթ Քվեբեկում գրանցվել է նմանատիպ 150 աղետ, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է դրանց քանակությունը երկրի ցանկացած այլ շրջանում։
Առողջապահության մարմինները 15 նահանգներում՝ Վերմոնտից մինչեւ Հարավային Կարոլինա (մասնավորապես, Օհայոյում եւ Քանզասում), ինչպես նաեւ ԱՄՆ մայրաքաղաքում, նախազգուշացվել են օդի վատացող վիճակի մասին։ Այդ մասին տեղեկացրել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։