News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին դատապարտել է Արեւմուտքի մի շարք երկրների հայտարարությունները՝ կապված հիպերձայնային «Ֆաթահ» հրթիռի շնորհանդեսի հետ եւ ընդգծել, որ երկրի հրթիռային գործունեությունը պաշտպանական բնույթ ունի եւ միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական է։ Այս մասին հայտնում է Իսլամական հանրապետության ԱԳՆ-ն։

ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ կարծիք հայտնած երկրները «տարբեր ոլորտների վերաբերյալ  միջազգային համաձայնագրերի խախտումների  երկարատեւ փորձ ունեն եւ ապակառուցողական դեր են խաղում տարածաշրջանային եւ միջազգային հարցերում, ուստի իրավունք չունեն խոսելու Իրանի պաշտպանական ներուժի մասին»։

Fars գործակալության տվյալներով՝ երեքշաբթի ներկայացված «Ֆաթահ» հրթիռը  1 400 կմ հեռահարություն ունի եւ կարող է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով եւ ոչնչացնել դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ