
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին Իջևան քաղաքի Շատրվաններ կոչվող տարածքում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Բերդ համայնքի 40-ամյա մի բնակչի: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են լիցքավորված գազային ատրճանակ, երկու գազալիցքավորիչ, մեկ տուփ գնդիկներ և ծալովի դանակ:
40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: