News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հունիսի 8-ին հյուրընկալել է խորհրդարան այցելած ՀՊՏՀ տնտեսության կարգավորման միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի հայ եւ արտասահմանցի ուսանողներին ու դասախոսներին:

Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքը, այնուհետեւ անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կազմակերպության հետ ձեւավորված հարաբերություններին: Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Արտասահմանցի հյուրերը հետաքրքրվել են այսօր աշխարհում առկա իրադրության եւ տարածաշրջանային քաղաքականության շուրջ ՀՀ դիրքորոշման հայեցակարգերով եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում դրա դերով ու ազդեցությամբ: Արման Եղոյանը նշել է, որ ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը եւ հույս է հայտնել, որ մոտակա տարիներին տարածաշրջանում եւ աշխարհում պատկերը կփոխվի:

Խորհրդարանական այցի շրջանակում հյուրերը հարցեր են ուղղել հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ միջնորդական գործունեության ոլորտում տարբեր երկրների ներգրավվածության վերաբերյալ:

Երիտասարդ տնտեսագետներին հետաքրքրել են նաեւ Եվրամիությունից ապրանքների ներկրման եւ արտահանման տվյալները եւ հետագա կանխատեսումները դրա վերաբերյալ: Ինչպես նաեւ նրանք կիսվել են ՀՀ-ի տնտեսության վրա այդ հարաբերությունների ազդեցության վերաբերյալ իրենց տեսակետներով, լսել պատգամավորի տեսակետները:

Պատգամավորը ողջունել է ուսանողների ակտիվությունը եւ հորդորել հետագայում եւս մասնագիտական ներգրավվածություն ցուցաբերել իրենց երկրի քաղաքականության իրականացման գործում:

Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները եղել են նաեւ ԱԺ թանգարանում եւ գրադարանում:

Տպել
Ամենաշատ