News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 8-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակներից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ Մասամբ այրվել են գույք և կենցաղային իրեր՝ մոտ 15 քմ։

Փրկարարները տարհանել են երկու բկակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

Տպել
Ամենաշատ