News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը Թվիթերում հայտարարել են, որ բրիտանական Eurofighter Typhoon եւ շվեդական Gripen կործանիչները  Իլ-20 եւ Սու-27 ինքնաթիռներ են որսացել Շվեդիայի մոտ։

Նշվել է, որ արեւմտյան օդանավերը օդ են բարձրացվել ռուսական ինքնաթիռներին ուղեկցելու համար, որոնք թռչում էին Շվեդիայի եւ ՆԱՏՕ օդային տարածքի մոտ։

Բրիտանիայի ՌՕՈւ կործանիչները 140 EAW (Expeditionary Air Wing) թեւից ներկայում գործադրված են Հյուսիսատլանտյան դաշինքի այն առաքելությունում, որը պարեկում է Բալթիայի երկրները, նշվել է հրապարակման մեջ։

Ռազմաօդային ուժերը նշել են, որ ռուսական ինքնաթիռները չեն մտել Շվեդիայի օդային տարածք, սակայն «չեն հետեւել միջազգային նորմերին եւ չեն կապվել թռիչքային  տեղեկատվության պրոֆիլային շրջանների հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ