News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ստորագրել է օրենք բունդեսթագում տեղերը կրճատելու մասին՝ 736-ից հասցնելով 630-ի։ Այս մասին տեղեկացրել է Zeit թերթը՝ հղում կատարելով նախագահի գրասենյակին։

Դեռեւս մարտին օրինագիծը հավանության էր արժանացրել բունդեսթագը, իսկ մայիսին նախաձեռնությունն անցել էր նաեւ Դաշնային խորհրդով։ Բարեփոխման նպատակը կառավարության թվաքանակի կրճատումն է, որն այսօր ազատ ընտրվող ամենամեծ խորհրդարանն է աշխարհում, նշել է Zeit-ը։

Ընդունված օրենքը սահմանափակում է բունդեսթագի տեղերի թիվը՝ հասցնելով 630-ի։ Փոփոխությունների համաձայն՝ չեղարկվում են «լրացուցիչ» եւ «հավասարակշռող» մանդատները։ Այժմ բունդեսթագ անցնելու համար մտցվում է 5 տոկոս կոշտ շեմ։

Նախագահի կողմից օրենքի ստորագրումից հետո այն պետք է հրապարակվի «Դաշնային օրենսդրության տեղեկատուում»։ Դա փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելու պաշտոնական ընթացակարգն է։

Գերմանիայի յուրաքանչյուր ընտրող ընտրություններում երկու ձայն ունի։ Խորհրդարանի 596 տեղերի կեսը (այդքան պետք է լինի հանրապետության Հիմնական օրենքի համաձայն) ըստ ընտրողների ձայների բաշխվում է կառավարության կոնկրետ անդամների համար, իսկ երկրորդ կեսը՝ ըստ կուսակցական ցուցակների։ Կուսակցությունները կարող են խորհրդարան բերել ավելի շատ թեկնածուներ։

Թերթը նշել է, որ բարեփոխումից դժգոհ են ընդդիմադիր երկու կուսակցությունները՝ Ձախ կուսակցությունը եւ բավարական Քրիստոնեա-սոցիալական միությունը։ Բավարիա դաշնային երկրամասի կառավարությունը արդեն որոշել է դատարանում վիճարկել ընդունված օրենքը։ Ինչպես նշել է Zeit-ը, Գերմանիայի աջ կենտրոնամետ կուսակցությունների՝ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը մտադիր է ստուգել օրենքի սահմանադրականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ