News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանի զարգացման «10 առաջնահերթ առաջարկ» ծրագիրը։

«Լուսավոր Հայաստան»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Խաժակյանը պատրաստ է իրատեսական ծրագրեր ունեցող քաղաքապետի թեկնածուների հետ հանրային քննարկել և բանավիճել։

Երևանի զարգացմանը միտված 10 առաջարկները ներկայացնում ենք ստորև, իսկ առաջիկայում տեսանյութերի միջոցով կներկայացվեն իրագործման մանրամասները.

- Համատիրությունների վերացում

- Մյասնիկյան պողոտայի բեռնաթափում՝ դարձափոխային երթևեկության միջոցով

- «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի բեռնաթափում՝ նոր էստակադի միջոցով

- Դավթաշենի կամրջի բեռնաթափում՝ Վաղարշյան - Կոմիտաս խաչմերուկի նոր էստակադի միջոցով

- Փոքր կենտրոնի բեռնաթափում՝ նոր վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների միջոցով

- Քաղաքային աղճատված դիմագծի վերականգնում՝ համալիր կանոնակարգումների միջոցով

- Փոշու մակարդակի նվազեցում՝ շինհրապարակները նորարական մեթոդներով կամզակերպելու միջոցով

- Երևանի զարգացման համապարփակ ծրագրի մշակում (Master Plan)

- Վթարային շենքերի վերաբնակեցում

- Լքյալ կոմերցիոն տարածքների օգտագործում՝ «Մաստեր պլանի» համաձայն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունները ամենայն հավանականությամբ կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Մանե Թանդիլյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից Հայկ Գրիգորյանը:

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։

Տպել
Ամենաշատ