News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը


Ես այդ մասով արդեն դիմել եմ իրավապահներին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, անդրադառնալով նրան, որ իրեն առեւանգելու միջադեպի ժամանակ, երբ ինքը դուրս է նետվել ավտոմեքենայից, իրեն հարվածել է «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան, որը պատկանում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին:

«Այս գործն անջատվել է այն մեծ գործից, որը պարունակում է այդ հանգամանքը: Ես շարունակում եմ պնդել այն, ինչն արդեն ասել եմ եւ որեւիցե ավելացնելու, առավել եւս, պակասեցնելու բան չունեմ: Այդ գործը այս պահին շարունակվում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կասկածներ կան, որ գուցե գործարք է տեղի ունեցել Գայանե Մարտիրոսյանի հետ, կամ գուցե ճնշումներ նրա նկատմամբ, որ այսպիսի հանգուծացուլուծում լինի, Աշոտ Փաշինյանն ասաց. «Ոչ մի  նման խոսակցություն չի եղել տիկին Գայանեի հետ: Այստեղ գործարքի բան չկա: Այն, ինչը տեղի ունեցավ այս նիստի ընթացքում եւ կայացված վճիռը աքսիոմատիկ ճշմարտությունների շարունակություն են: Որեւիցե պյմանավորվածություններչի կարիք չկար: Գայանե Մարտիրոսյանի ցանկությամբ է նիստը փակ եղել, այնտեղ հանգամանքներ կան, որ նա չի ցանկանում լիներ հրապարակային»:

Նշենք, որ վարչապետի որդու «առեւանգման գործով» դատարանը Գայանե Մարտիրոսյանին դատապարտվեց 4 տարվա ազատարկման, սակայն պատիժը պյմանականորեն չկիրառվեց:

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։

Նշենք, որ գործով նախաքննությունը բավականին կարճ է տևել։ Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ