News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ, սենատոր Սիլվիո Բեռլուսկոնին ուրբաթ օրը կրկին հոսպիտալացվել է Միլանի Սան Ռաֆֆայել կլինիկա, հայտնում է Ansa գործակալությունը։

Բեռլուսկոնին մայիսի 19-ին դուրս է գրվել Միլանի հիվանդանոցից, որտեղ հոսպիտալացվել էր ապրիլի 5-ին։ Հոսպիտալացումից հետո իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ 86-ամյա քաղաքական գործիչը հիվանդանոց է ընդունվել շնչառության կամ, ըստ մեկ այլ վարկածի, սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով։ Ավելի ուշ, սակայն, Բեռլուսկոնիին ներկա բժիշկներն առաջին անգամ հայտնել են, որ հոսպիտալացման պատճառը թոքերի վարակն է, որը զարգացել է քրոնիկ լեյկեմիայի ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ