
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հունիսի 9-ին առաջին հեռախոսազրույցն են ունեցել։
Ռուս նախարարը շնորհավորել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։