News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հունիսի 9-ին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ