
Ռոբուստա տեսակի սուրճի ֆյուչերսների գները Լոնդոնի ICE բորսայում աճել են մինչև 2815 դոլար տոննայի համար՝ բարձրանալով երկու տոկոսով և ռեկորդ սահմանելով վերջին 15 տարվա ընթացքում։
Ավելի ուշ ֆյուչերսների արժեքը կազմել է տոննայի համար 2703 դոլար։
Աճուրդի սկզբում արձանագրված գինը դարձել է 2008 թվականից ի վեր ամենաբարձրը, երբ նոր էին սկսվել սուրճի պայմանագրերի աճուրդները, նշում է Bloomberg-ը։ Ընդհանուր առմամբ, ռոբուստան 2023 թվականի սկզբից թանկացել է 50%-ով։
Ռոբուստան ամենից հաճախ օգտագործվում է լուծվող սուրճ, էսպրեսո և աղացած խառնուրդներ պատրաստելու համար։ Սուրճի արժողությունը մեծացել է եղանակային անբարենպաստ պայմանների, պահանջարկի մեծացման և պարարտանյութորի գների բարձրացման պատճառներով։
Ռոբուստա տեսակի սուրճի խոշորագույն արտադրող Վիետնամը, ամենացածր բերքն է հավաքել վերջին չորս տարվա ընթացքում։ Բրազիլիայում, որ երկրորդ տեղն է զբաղեցնում այս տեսակի արտադրության մեջ, սպասվում է բերքատվության իջեցում 5%-ով։ Իսկ Ինդոնեզիայում, ըստ կանխատեսումների, արտադրությունը կկրճատվի 20%-ով՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, նշում է Lenta-ն։