News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, SOCAR-ի դիտորդական խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությունը։

«Ընդգծվել է, որ եղբայրական երկրների միջև ռազմավարական դաշնակցության հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես էներգետիկայի ոլորտում, այնպես էլ բոլոր ուղղություններով, իսկ համատեղ իրականացվող նախագծերը կարևոր ներդրում են  երկու երկրների կայուն տնտեսական զարգացման և տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ։ Այս ենթատեքստում ընդգծվել է Թուրքիայում SOCAR-ի բազմակողմանի գործունեությունը։ Հանդիպմանը քննարկվել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ներկա և ապագա համագործակցության հնարավորությունները, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ