
Ստամբուլում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ մարզադաշտի հարեւանությամբ մի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։
Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Աթաթուրքի անվան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող պլաստիկ իրեր արտադրող գործարանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել, որի ծուխը երեւացել է հենց մարզադաշտից։
Հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրշեջ հաշվարկներ։ Կրակների մեջից հրշեջները փրկել են ֆաբրիկայում աշխատող 8 անձի։