News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլդըզը հոկտեմբերի 12-ին, կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է APA-ն` վկայակոչելով Թուրքիայում իր զինվորական աղբյուրները:

Այցելության շրջանակում, նախատեսվում է Յըլդըզի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի, Պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւի, ինչպես նաեւ այլ զինվորական կառույցների ղեկավարների հետ:

Հանդիպումներում կքննարկվեն երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ