News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում հարսնացուն չեղարկել է իր հարսանիքն այն բանից հետո, երբ նրա նշանածը չարաշահել է ալկոհոլը, հայտնում է Times of India-ն:

Ջայմալայի ավանդական արարողության ժամանակ հարսնացուն նկատել է, որ իր նշանածը հարբած վիճակում է։ Աղջիկը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը և չեղարկել հարսանիքը։

Երիտասարդ զույգի հարազատների միջև տեղի ունեցածից հետո կոնֆլիկտ է սկսվել՝ հարսանիքի վրա ծախսված գումարի շուրջ։ Աղջկա ընտանիքը դիմել է ոստիկանություն և հայտնել դեպքի մասին։

Իրավապահները փեսային պարտավորեցրել են վերադարձնել ամուսնության վրա ծախսված գումարն ու նրան բաց թողել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ