News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սինգապուրում 50-ամյա ուսուցիչն ավելի քան 170 վիդոներ է նկարահանել գործընկերների ու ուսանողների կիսաշրջազգեստների տակ և ստացել տասը ամսվա ազատազրկում, հայտնում է The Straits Times-ը։

Նյութը հայտնում է, որ նրա աշակերտներից մեկը կասկածել է, որ ուսուցիչը կիսաշրջազգեստի տակ վիդեո է նկարում, և դիմել է ոստիկանություն։ Տղամարդու անունը չի հրապարակվում զոհերի ինքնությունը պաշտպանելու հրամանի պատճառով, սակայն հայտնի է, որ նա 50 տարեկան է, ունի երեք երեխա։

Անցյալ տարվա սեպտեմբերին տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել կանանց մաքրաբարոյությունը վիրավորելու երեք մեղադրանքով, պատիժը կայացնելիս հաշվի է առնվել եւս հինգ մեղադրանք։ Դատարանի տվյալներով՝ 2015-2018 թվականներին հանցագործի զոհ են դարձել առնվազն 47 տարբեր կանայք։

Դատավորը նշել էր, որ այդ ընթացքում տղամարդը տառապել է ծանր դեպրեսիվ խանգարումով, սակայն դատաբժշկական փորձագետը դա պատճառ չի համարել ազատազրկման ժամկետը պարտադիր բուժմամբ փոխարինելու համար, քանի որ նա պահպանել է գիտակցված ընտրություն կատարելու կարողությունը և կարող էր հրաժարվել հանցագործություններ կատարելուց։

Ուսուցիչը դատապարտվել է տասը ամիս և երկու շաբաթ ազատազրկման։ Նա կարող է ազատ արձակվել 15000 սինգապուրյան դոլար գրավի դիմաց։ Փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը մտադիր է բողոքարկել դատավճիռը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում տղամարդը ցած է նետվել 16-րդ հարկից և ընկել անցորդի վրա
Երկուսն էլ տեղում մահացել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են
Այսօր էլ ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ...
21-ամյա երիտասարդը մտել է տուն ու գողացել բջջային հեռախոսները. Տանտիկինը տանը քնած է եղել
Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում...
Արջի hարձակումից տուժած տղամարդու առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել
Փրկարարները Լ․Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս…
ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ