News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»՝ մի շարք գողությունների մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի սպանության գործով։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է մահացածի հարազատներին վճարել 39 հազար եվրո։

Հունիսին սպանված Արման Ենգիբարյանի հայրն ու կինը հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (բողոք թիվ 2186/12)։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ մամուլի ծառայությունը։

Դիմումատուները՝ Սերգեյ Ենգիբարյանը և Անժելա Սիմոնյանը, Հայաստանի քաղաքացիներ են՝ ծնված 1952 և 1983 թվականներին և բնակվում են Երևանում։

Գործը վերաբերում է Սերգեյ Ենգիբարյանի որդու և տիկին Սիմոնյանի ամուսնու՝ Արման Ենգիբարյանի վրա ոստիկանի կողմից ոստիկանության հետապնդման ժամանակ մահացու կրակոցին։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 13-րդ հոդվածը (արդյունավետ պաշտպանության իրավունք)՝ դիմումատուները բողոքում են Արման Ենգիբարյանի սպանության, նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումների, իշխանությունների կողմից Սերգեյ Ենգիբարյանին որպես տուժող և տիկին Սիմոնյանին որպես դատավարության կողմ ճանաչելուց հրաժարվելու դեմ:

Նրանք նաև բողոքում են 6-րդ հոդվածի 2-րդ մասով (անմեղության կանխավարկած), որ ոստիկանապետի հրապարակային հայտարարությունները խախտել են Արման Ենգիբարյանի անմեղության կանխավարկածի իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ՄԻԵԴ-ի մամլո հաղորդագրության՝ այս գործով պատճառված ոչ նյութական վնասի չափը կազմում է 39 հազար եվրո։

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսին «Ժամանակ» թերթը գրել էր Երևանի մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանները կրակել էին մի շարք գողություններ կատարելու մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի վրա։ Թերթի թղթակիցը զրուցել էր մահացածի հարազատների հետ ու սենսացիոն բացահայտում արել: Ըստ հրապարակման՝ Արման Ենգիբարյանը շեֆ-խոհարար է եղել, նույնիսկ եղել է խոհարարների ասոցիացիայի նախագահ, լինելով լավ մասնագետ՝ նրան հրավիրել են հեռուստատեսություն՝ ծրագրի մասնակցելու։ Վերջին եթերի ժամանակ՝ ապրիլի 7-ին, Ենգիբարյանը, ըստ թերթի, ոսկե ձկնիկ է նվիրել երգիչ Սոսո Պավլիաշվիլիին։ Իսկ մահից մի քանի րոպե առաջ նա հանգիստ զրուցել է կնոջ՝ Անժելայի հետ։ «Գլխին և ստամոքսին երկու կրակոցով ոստիկանները վերջ դրեցին Արմանի կյանքին՝ նրան ներկայացնելով որպես կասկածյալ և հանցագործ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ այս ամենը հարազատների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորվել և հիվանդանոցում մահացել է 1981 թվականին ծնված Արման Ենգիբարյանը։ Երիտասարդը կասկածվում է մի շարք բնակարանային կողոպուտներ կատարելու մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը նախ կրակ է բացել։ 2011-ի ապրիլից հունիս ամիսներին բնակարանների մի շարք ավազակային հարձակումներ են գրանցվել Երեւանում՝ երեքը Կենտրոն վարչական շրջանում, երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիայում, մեկական՝ Ավանում, Արաբկիրում եւ Աջափնյակում։ Կողոպտիչը ներկայացել է որպես Երեւանի ջրմուղի աշխատակից։ Կասկածյալի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով (հանցագործության մեջ կասկածվողի սպանությունը, որը կատարվել է կասկածյալին բռնելու համար անհրաժեշտ միջոցները գերազանցելով)։ Առայժմ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 35-175 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով (կողոպուտը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության օրինական պահանջներին հակասող. ուղեկցվում է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ