News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը վաղուց էր նախատեսել «լուրջ մարտահրավեր նետել Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը», տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով հարցին քաջատեղյակ աղբյուրներին։

Ընդ որում հայտնի չէ՝ որն է վերջնական նպատակը, հաղորդում է հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրների, այս շաբաթվա սկզբին հետախուզության աշխատակիցները բրիֆինգ են անցկացրել Կոնգրեսի առաջնորդների համար՝ «Վագների» տեղաշարժերի և «Ռուսաստանի մերձակայքում զինամթերքի կուտակումների» մասին։

«Ամերիկյան և արևմտյան հետախուզությունների աշխատակիցները նկատել են, որ Պրիգոժինը պատրաստվում է այս քայլին, այդ թվում զենք և զինամթերք է կուտակում, ասել է արևմտյան հետախուզության աշխատակիցներից մեկը ևհետախուզական տվյալներին իրազեկ  ևս մեկ աղբյուր»,- նշում է CNN-ը։

Աղբյուրների հայտարարության համաձայն, իրենց կարծիքով Ուկրաինայում գործողությունների համար զինամթերքի պակասի մասին Պրիգոժինի հայտարարությունը կանխամտածված խաբեություն է եղել, «ռուսաստանյան ղեկավարությանն առաջիկա ռազմական մարտահրավերի հիմքը դնելու համար»։

Աղբյուրն ասել է, որ «ամեն ինչ շատ արագ է կատարվել», և դժվար էր հասկանալ, որքան լուրջ էր Պրիգոժինը մտադիր սպառնալ ռուսաստանյան զինվորականներին և ուր պետք է տաներ իր զորքերը։

CNN-ը նշում է նաև, որ ամերիկյան պաշտոնյաները շփոթմունքի մեջ են ընկել այն արագությունից, որով իրավիճակը ծավալվել էր ուրբաթ երեկոյան և սրվել շաբաթ օրը, ինչը բարձրաստիճան պաշտոնյաներին հարկադրել է չեղյալ համարել նախատեսված միջազգային այցերը և կառավարության արտակարգ խորհրդակցություններ հրավիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ