News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Հայկական կողմը Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի ենթակառուցվածքը կարգի բերելու աշխատանք է իրականացնում եւ շուտով ավարտին կհասցնի այն։ Հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես կպահի խոսքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համանախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 26-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով մինչեւ զբոսաշրջանային սեզոնի սկիզբը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածության մասին հարցին։

Ինչպես հավաստիացրել է Ռուբինյանը, գործընթացը տեղում կանգնած չի մնացել, եւ նա ինքն էլ կապի մեջ է Թուրքիայի ներկայացուցչի հետ։ Առայժմ հանդիպման պահմանավորվածություն չկա, ավելացրել է Ռուբինյանը՝ դա բացատրելով պայմանավորվածության առկայությամբ եւ այն իրականացնելու անհրաժեշտությամբ։ Նման գործընթացներում, երբ կա վստահության պակաս, կարեւոր է պահել խոսքը, ամփոփել է Ռուբինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ