News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Շվեդիայի հակակոռուպցիոն մարմինները քննում են բողոքը, որում հավաստիացվում է, որ ամերիկյան ընկերության շվեդական մասնաճյուղը պարտավորվել է վճարել մի քանի տասնյակ միլիոն դոլար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն օգնելու համար, որպեսզի նրա արտադրանքն ավելի լավ վաճառվի թուրքական շուկայում։

Reuters գործակալությունը հայտարարել է, որ հնարավորություն է ունեցել ծանոթանալ «առաջարկված պլանին» եւ փաստաթղթերին։ Ներկայացված բողոքի համաձայն՝ «օտկատները» չեն վճարվել, եւ շվեդական Dignita Systems AB ընկերությունը հանկարծ հրաժարվել է նախագծից անցած տարեվերջին։ ԱՄՆ-ում Dignita-ի սեփականատերը հաստատել է, որ նախագիծը փակել են՝ հայտարարելով, որ նա իմացել է իբր «պոտենցիալ կասկածելի վարքի» մասին Թուրքիայում եւ անգամ ազատել է մի քանի մասնակիցների։

Բողոքում նշվել է, որ Էրդողանի վարչակազմը իբր ինչ-որ կանոններ է ընդունել, որոնք նպաստելու են Dignita-ի ալկոթեստերների վաճառքի աճին։ Դրանք արգելակում են մեքենաների միացման համակարգը, եթե վարորդը ալկոհոլային հարբածության վիճակում է։

10 տարվա կոմերցիոն բացառիկության դիմաց շվեդական ընկերությունը պարտավորվել է վճարել «տասնյակ միլիոնավոր դոլարներ» դրածո ընկերության միջոցով երկու կազմակերպպությունների լոբբինգի համար, որոնց վարչության անդամ է Բիլալ Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ