News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքական և մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունը Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում են ճնշել՝ տարատեսակ ստուգումներով և հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել։

Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք։ Մեզ ձեզ հետ չխառնեք ու օրինականությունից շեղվելու փորձեր չանեք, հակառակ դեպքում, առաջիկայում իրավապահները հենց ձեզանով են զբաղվելու»,-գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ