News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի օրակարգի վերաբերյալ՝ շեշտադրելով Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, ներառյալ Ստամբուլից Կիև «Ազովի պարագլուխների» վերադարձից առաջացած իրավիճակը։ Անկարայի ուշադրությունն ուղղված է եղել Կիևի ռեժիմին ռազմական տեխնիկա մատակարարելու գործընթացի ապակառուցողականությանը։ Այդպիսի քայլերը, ինչպես ընդգծվել է,  կարող են միայն բացասական հետևանքների հանգեցնել։

Նախարարները  վերահաստատել են Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վստահելի բնույթը պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նախագահներ Պուտինի և Էրդողանի սկզբունքային պայմանավորվածությունների հիման վրա։

Շոշափվել են նաև հետագա փոխգործակցության հեռանկարներն այն հարցերում, որոնք վերաբերում են գլոբալ պարենային անվտանգությանն այն պայմաններում, երբ արևմտյան պետություններն անընդունակ են քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտնի «փաթեթային նախաձեռնությունը» իրականացնելու համար։

Քննարկվել են ռուս-թուրքական երկկողմանի համագործակցության այլ հայեցակետեր, այդ թվում՝ առաջիկա շփումների գրաֆիկը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդման մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ