News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Քսանյոթ համաշխարհային ներդրողներ, որոնց կառավարման ներքո է գտնվում $2,1 տրլն դոլար, միավորում են ուժերը՝ օգնելու ընկերություններին նվազեցնել տեխնոլոգիաների հնարավոր բացասական ազդեցությունն իրենց հաճախորդների հոգեկան առողջության վրա, երեքշաբթի ասել են խմբի ղեկավարները, հաղորդում է Reuters-ը։

Խումբը, որը գլխավորում են AXA Investment Managers-ը և Sycomore Asset Management-ը, կհամագործակցեն ապարատային, լրատվամիջոցների, ինտերնետի, խաղերի, ծրագրային ապահովման, կրթական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ընկերությունների հետ՝ համոզվելու համար, որ նրանք մշակում են գործողությունների ծրագրեր՝ պաշտպանելու սպառողների հոգեկան առողջությունը և բարեկեցությունը, ասվում է հայտարարության մեջ:

Թեև խումբն իր հայտարարության մեջ չի նշել տեխնոլոգիական ընկերությունների անուններ, այնուամենայնիվ, ըստ Eikon-ի, AXA-ն Alphabet-ում փոքր ներդրող է:

Մարդկային զարգացման վաղ փուլերում էկրանների չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել կենտրոնացման և վարքի խանգարման, ներառյալ դեպրեսիան և մեկուսացումը, ասում են ներդրողները:

Ինտերնետի, սմարթֆոնների, տեսախաղերի, սոցիալական լրատվամիջոցների և հոսքային ծառայությունների աճող օգտագործումը մտահոգություն է առաջացնում կախվածության վերաբերյալ, մինչդեռ ինքնագնահատականը և քունը նույնպես կարող են տուժել, ավելացրել են նրանք:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հուլիսին կունենանք «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը. Ժաննա Անդրեասյան
Հայաստանում նախատեսվող «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի...
Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ. ԿԳՄՍ նախարար
Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա...
2023թ. 16 դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը, նախարար
16 դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը...
OVIO-ն ներկայացրեց Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում
CyberGEN 2024 համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում, որին ներկա էին շուրջ 350 մասնակիցներ պետական և մասնավոր հատվածից...
Ստեղծվել է ինքնամաքրվող ապակուց ավելի թափանցիկ նյութ, որը զովացնում է սենյակը
ութի գաղտնիքը նրա մանրադիտակային կառուցվածքն է...
Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ
Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, կոմունալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ