News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վիլնյուսում քննարկումն, ըստ էության, կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ Արևմուտքը Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ն պարզապես կշարունակի դաժան պատերազմ հրահրել, որը կործանում է Ուկրաինան: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն բացահայտորեն կհակազդի Ռուսաստանին՝ վերականգնելու կորցրած ուկրաինական տարածքները, թե՞ կճանաչի, որ Ռուսաստանը մեծ տերություն է, որն անվտանգության ոլորտում օրինական շահեր ունի: Կարճ ասած, ՆԱՏՕ-ի ղեկավարները կձգձգե՞ն, սրմա՞ն կգնան, թե՞ բանակցելու: Այս մասին գրում են Newsweek-ի «Ուկրաինայի հաղթանակի համար ՆԱՏՕ-ն պետք է միանա պայքարին» հոդվածի հեղինակներ Մայքլ Գֆելլերը և Դեյվիդ Ռանդելը։

Հետաձգումը թույլ է տալիս նաև շարունակել Ուկրաինայի կործանումը։ Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը կորցրել է իր տարածքի 20%-ը, գրում են հոդվածի հեղինակները։

«Ուրեմն ի՞նչ ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա մտցնելու մասին: Էսկալացիան, միանշանակ, Ուկրաինայի համար Ղրիմը վերադարձնելու միակ ճանապարհն է։ Հնարավոր է՝ սա միակ ճանապարհն է, որով Ուկրաինան կարող է պահել Խարկովն ու Օդեսան։ Եվ միանգամայն հնարավոր է, որ դա մեր սեփական ճանապարհն է դեպի հաջորդ համաշխարհային պատերազմ։ Այն քիչ կետերից մեկը, որի շուրջ համաձայն են նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, այն է, որ Ուկրաինայում պատերազմն արդեն մեծացրել է աղետալի միջուկային հարվածների փոխանակման վտանգը»- գրում է Newsweek-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը պատմել է՝ ինչպես է պատկերացնում խաղաղությունն Ուկրաինայում
Միացյալ Նահագներն Ուկրաինայի հետ ունի նույն հարաբերությունները, ինչ այլ երկրների հետ...
Ադրբեջանցուն տուգանել եւ վտարել են Ռուսաստանից հագուստի վրա «ԶՍՈւ» գրության համար
Ադրբեջանցուն վտարել են Ռուսաստանից...
Ֆիդանը Թուրքիայի կարեւորագույն առաջնահերթությունն է անվանել շուտափույթ կարգավորումն Ուկրաինայում
Կարգավորումն Ուկրաինայում՝ Թուրքիայի կարեւոր առաջնահերթություն...
Սթոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային Թրամփի օրոք
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային...
Ռուսական զորքերը հարված են հասցրել Դնեպրին. կան վիրավորներ եւ ավերածություններ
Ռուսական զորքերն առավոտյան հարվածել են Դնեպրին...
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ