News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 11-ին, ժամը 20։55-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Դվին ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են երկու «Mercedes-Benz» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ