News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Համբուրգի օդանավակայանն առավոտյան ժամը 6-ին ստիպված է եղել ամբողջությամբ դադարեցնել թռիչքները մինչև 9:50-ը, երբ իրավախախտները «հեռացվել են»։ «Վերջին սերնդի» ակտիվիստները ցանկապատի վրա անցք են բացել, հեծանիվով հասել են մինչև թռիչքուղի և իրենց ասֆալտին սոսնձել։

Նրանց թվում է Միրիամ Մայերը, նա արդեն կալանավորվել է Բեռլինի և Մյունխենի օդանավակայաններում նմանատիպ ակցիաների համար։ Անցյալ տարվա հունիսին ակտիվիստը դատարանում հայտնվեց Համբուրգի համալսարանում տեղի ունեցած ակցիայի համար, որի նիստերի դահլիճը «Վերջին սերդնի» անդամները ներկել էին: Ըստ BILD-ի՝ բոլոր 8 ակտիվիստները բերման են ենթարկվել։

Հաղորդվում է, որ ակտիվիստները ժամանակավորապես կաթվածահար են արել նաեւ Դյուսելդորֆի օդանավակայանի աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ