News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը փող է կորցնում գովազդի կրկնակի կրճատման պատճառով։

Ի պատասխան բիզնես-խորհուրդներ առաջարկող թվիթի, միլիարդատերը գրել է Twitter-ում․ «Մենք նախկինի պես բացասական փողի հոսք ունենք գովազդից եկամուտների մոտ 50 % անկման և հարկային մեծ ծանրաբեռնվածության  պատճառով։

Մենք պետք է հասնենք դրական փողի հոսքի, նախքան կկարողանանք մեզ որևէ շռայլություն թույլ տալ»։

Այն բանից հետո, երբ անցած աշնանը 44 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքի շնորհիվ նա ձեռք բերեց  Twitter-ը, Մասկը փորձում էր հանգստացնել գովզդատուներին, որոնք անհանգստացած էին թոփ-մենեջերների պաշտոնազրկմամբ, աշխատողների զանգվածային հեռացումներով։

Ապրիլին Մասկը հայտարարել էր, որ հրաժարված գովազդատուների մեծ մասը վերադարձել է, և ընկերությունը կարող է դրական փողի հոսք ունենալ երկրորդ քառամսյակում։

Մայիսին նա նոր գործադիր տնօրեն ընդունեց՝ Լինդա Յակարինոյին՝ NBC Universal-ի ղեկավարին, որը լայն կապեր ունի գովազդային ինդուստրիայում։

Սակայն այդ ժամանակներից Twitter-ը հիասթափեցրեց որոշ օգտատերերի՝ նոր սահմանափակումներ մտցնելով օրվա ընթացքում նայվող թվիթերի քանակի վրա։

Մասկը պարզաբանեց, որ սահմանափակումներն անհրաժեշտ են հավանական արժեքավոր տվյալների չթույլատրված հեռացումը կանխելու համար։

Այս ամիս Twitter-ի համար նոր մրցակից է հայտնվել՝ Threads-ը, որը ստեղծվել է Facebook Meta սոցկայքի սեփականատիրոջ կողմից և մի քանի օրում տասնյակ միլիոնավոր բաժանորդ է ձեռք բերել։

Twitter-ը սպառնացել է դատական հայցով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ